Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ձիթապտղի յուղը սննդակարգում հավելելու 5 պատճառ. tert.am

Ձիթապտղի յուղը սննդակարգում հավելելու 5 պատճառ. tert.am

Ձիթապտղի յուղն իր լավ համի ու հոտի համար շատ կերակրատեսակների կարեւոր բաղկացուցիչն է համարվում: Սակայն այն նաեւ շատ օգտակար է առողջության համար: Ներկայացնում ձիթապտղի յուղը սննդակարգում ներառելու հինգ պատճառ:

1. Ձիթապտղի յուղն օգտակար է անոթների համար

Ձիթապտղի յուղը հարուստ է բազմաչհագեցած ճարպաթթուներով, որոնք օգնում են անոթները մաքրել աթերոսկլերոտիկ գնդիկներից: Կանոնավոր կերպով ձիթապտղի յուղ օգտագործողների մոտ զգալիորեն նվազում է խցանված անոթների պատճառով կաթվածի զարգացման վտանգը:

2. Ձիթապտղի յուղը պաշտպանում է ուռուցքներից

Շատ մասնագետներ հավաստիացնում են, որ ձիթապտղի յուղի մեջ պարունակվող նյութերը հակաքաղցկեղային ներգործություն ունեն եւ մեր օրգանիզմը  պաշտպանում են ուռուցքներից: Բացի այդ, ձիթապտղի յուղում կան սկվալեններ, որոնք դանդաղեցնում են արդեն գոյություն ունեցող ուռուցքների աճը: Ճապոնիայում այդ նյութերը կիրառվում են քիմիաթերապիայի արդյունքն ուժեղացնելու համար:

3. Ձիթապտղի յուղն օգտակար է սեռական առողջության համար

Կա տեսակետ, որ ձիթապտղի յուղն օգնում է կանանց հորմոնների արտադրմանը,  բարելավում է արգանդի փողերի անցանելիությունն ու ձվարանների վիճակը: Այն օգտակար է նաեւ տղամարդկանց, քանի որ լավացնում է առնանդամի անոթների անցանելիությունը:

4. Ձիթապտղի յուղը լավացնում է ուղեղի աշխատանքը

Ճարպաթթուները, որոնք պարունակվում են ձիթապտղի յուղում, լավացնում են ուղեղի աշխատանքը, բարձրացնում  բարձր ծանրաբեռնվածությունների ժամանակ ադապտացիայի ունակությունն ու օգնում ավելի երկար պահպանել ուղեղի երիտասարդությունը:

5. Ձիթապտղի յուղն ուն կոսմետիկ նշանակություն

Ձիթապտղի յուղում պարունակվող վիտանին E-ն, չհագեցած ճարպաթթուներն ու այլ նյութերն օգնում են լավացնել մաշկի ու մազերի վիճակը: Դրանք շինանյութ են բջջային մեմբրանների համար, ու այն հյուսվածքներում, որոնք մշտապես նորացվում են, ճարպաթթուների պահանջը հատկապես բարձր է: Ձիթապտղի յուղը նաեւ լավացնում է մաշկի տոնուսն ու դանդաղեցնում կնճիռների հայտնվելը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. vkusnoblog.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ